News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինվորական ղեկավարության ներկայացուցիչները գործընկերության ծրագրի շրջանակում կայցելեն ԱՄՆ Կանզաս նահանգ, հաղորդում է Associated Press-ը:

Գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը եւ գնդապետ Գեւորգ Հակոբյանը հանդիպումներ կունենան Կանզասի ազգային գվարդիայի բարձրաստիճան ղեկվարության հետ, ինչպես նաեւ կհետեւեն Սալինա քաղաքում զորավարժություններին:

Հայ զինվորականները կծանոթանան ազգային գվարդիայի կառուցվածքի  եւ որոշ ծրագրերի հետ, այդ թվում` պահուստի սպաների դերին ռազմական իրավիճակում:

Հայաստանի եւ  ԱՄՆ Կանզաս նահանգի միջեւ գործընկերության ծրագիրը գործում է 2003թ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ