News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել նույն բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը` բուհի բնականոն գործունեությունը շարունակելու համար; Այդ մասին, այսօր` հունիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Ամենահարմար ժամկետը մրցույթ հայտարարելու համար ամառվա վերջն է, քանի որ եթե այսօր մրցույթ հայտարարվի` մրցույթի օրը կհամընկնի ամառային արձակուրդների հետ»,- ասաց Ա. Աշոտյանը: Հարցին` թե կա՞ն համապատասխան թեկնածուներ, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ նրանց մասին պատրաստվում է տեղեկանալ մամուլից: Նախարարի հավաստմամբ` մրցույթը լինելու է բաց, արդյունքը` կանխորոշված չի լինի:

Հիշեցնենք, որ Երեւանի բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ