News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Ռուբիկոնն անցած է, Սիրիայի ղեկավարի աթոռին Բաշար Ասադին պահպանելու տարբերակներ գործնականում չկան: Այդ մասին, այսօր` հունիսի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնելով, որ արաբագետ չէ, եւ, հետեւաբար, այդ հարցի մասնագետը չէ, Իսկանդարյանն այդուհանդերձ կարծիք է հայտնել, որ թեեւ չի կարող ասել, թե երբ կգա վերջը` երկու ամիս կամ կես տարի անց, սակայն դա «արյունոտ քաոս» է լինելու, որը համեմատելի չի լինի Եգիպտոսի իրավիճակի հետ:

«Դա հումանիտար աղետ է լինելու առանց այդ հասկացության որեւէ դեւալվացիայի»,- ասել է քաղաքագետը` հավելելով, որ Սիրիան առանցքային երկիր է տարածաշրջանում եւ ծայրահեղ կարեւոր Հայաստանի համար: Այդ կապակցությամբ Իսկանդարյանը նկատել է, որ արդեն մի քանի հազար սիրիահայեր Հայաստանի քաղաքացիություն են խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել