News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վրաստանի արտգործնախարար Նինո Կալանդաձեն հաղորդել է, որ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ Դավիթ Գարեջի մենաստանի մասին համաձայնագրով նախատեսված է հավատացյալների եւ զբոսաշրջիկների անխոչընդոտ մուտքը վանական համալիրի տարածք:

«Մեր ունեցած տեղեկատվությամբ, ինչ վերաբերում է կոնկրետ Անապատային մենաստանին, բոլորը հնարավորություն ունեն անխոչընդոտ այցելել այնտեղ: Ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ է եւ իրագործվում է: Ինչպես որ կարգն է, նշված տարածքները հսկում են երկու կողմերի սահմանային գերատեսչությունների ներկայացուցիչները: Միաժամանակ, տվյալ համաձայնագիրը ժամանակավոր է, քանի դեռ չի լուծվել վրաց-ադրբեջանական սահմանաբաժանման հարցը», -հայտարարել է Կալանդաձեն:

Ինչպես տեղեկացնում է «Գռուզիա-օնլայնը», նախօրեին հերթական սկանդալն էր բռնկվել: Միաժամանակ, Վրաստանի տեղեկատվա-վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ութաիշվիլին պարզաբանել էր, որ վրաց-ադրբեջանական համաձայնագիրը չի ենթադրում, որ ադրբեջանական սահմանապահները պետք է լքեն տարածքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել