News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 25-26-ին կայցելի Մերձավոր Արեւելք: Այցի շրջանակում նա կայցելի Իսրայել, պաղեստինյան տարածքներ եւ Հորդանան: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը սպասվող այցը բնութագրել է որպես  «խիստ կարեւոր եւ նշանակալի»: Ռուսական լրատվամիջոցների հղորդմամբ` նա նշել է, որ այդ երկրներ այցելելու հրավերը վաղուց կար, եւ Կրեմլը նպատակահարմար է համարել այցելել Իսրայել, որը շատ կարեւոր գործընկեր է, ինչպես նաեւ` արաբական երկրներ եւ Պաղեստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ