News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«ՎիմփելՔոմ Լթդ.» -ն եւ դիտարկիչներ մշակող Opera Software ASA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին` սովորական հեռախոսների համար բջջային արդյունավետ վեբ դիտարկիչ թողարկելու նպատակով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունում, հատուկ  VimpelCom Opera Mini վեբ բրաուզերը կթողարկվի «ՎիմփելՔոմ» ընկերության ներկայացուցչություն ունեցող բոլոր 18 երկրներում` սկսած 2012 թվականից:

Հատուկ VimpelCom Opera Mini բրաուզերը հաճախորդների համար  կհեշտացնի «Վիմփելքոմ» թեսթավորման ձայնային ծառայությունները, ակտիվացումը եւ  համացանցային ծառայությունների հաճախակի կիրառումը բջջային սարքերում:

Հաճախորդները կարող են դիտելու եւ մուտքի ռեժիմ ունենալ այնպիսի համացանցային ծառայություններ, ինչպիսիք են  Facebook-ը կամ  Google-ը` անմիջապես իրենց գլխավոր էջից `ընդամենը մեկ քլիքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ