News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 24
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը սեփական բարդույթները հաղթահարելու հերթական փորձն է ձեռնարկել: Այս անգամ` «նոր անիվավոր  ռազմամեքենայի ստեղծման» օգնությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, մեքենան պատրաստվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտում, ընդ որում առաջին փուլում կմշակվի ռազմամեքենայի երկու մոդել` հետախուզական եւ մարտական: Հաջորդ փուլերում նախատեսվում է այլ նշանակության մեքենաների մշակում: Ըստ աղբյուրի` նորույթը կգերազանցի նույնատիպ «Դիդգորի» (Վրաստան) եւ «Հայկ» (Հայաստան) մեքենաների պարամետրերը:

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն հարավաֆրիկյան «Paramount Group» ընկերության հետ արտադրում է «Matador» եւ «Marauder» տեսակի զրահամեքենաներ:

«Եթե «Matador»-ն ու «Marauder» -ը նման հաջող նախագծեր են,  ինչպես այդ մասին թմբկահարում են ադրբեջանցիները, ապա ինչու է անհրաժեշտ նոր մեքենա մշակել: Ընդհանուր առմամբ, անիվավոր մեքենան լուրջ խնդիրների կատարման համար նախատեսված չէ»,-նշեց փորձագետը:  Նրա խոսքով, այլ բան կլիներ, եթե Ադրբեջանը  փորձեր տանկ կամ կործանիչ արտադրել:

«Լեռնային տեղանքում անիվավոր մեքենան շատ սահմանափակ խնդիրներ կարող է իրականացնել: Նրանց ավելի շատ հատուկ են ոստիկանական, պահպանության գործառույթներ»,-նշեց փորձագետը: Նրա խոսքով` աշխարհում շատ են անիվավոր ռազմամեքենա արտադրող երկրները, սակայն նրանցից միայն մի քանիսն է այդ ոլորտում հաջողություն հասել. «Ծիծաղելի է մտածել, որ ցանկացած պետություն Ադրբեջանի նման կարող է որակյալ ռազմատեխնիկայի արտադրող դառնալ»,-նշեց Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ