News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ծրագրում է Կալաշնիկովի ինքնաձիգները փոխարինել իսրայելական «Տավոր»-ներով: Այսօրվա դրությամբ TAR-21-ը (հրացանի առաջին տարբերակը) ընդունված է 15 երկրների սպառազինության մեջ: Գերազանցապես, այդ զենքը գնում են հատուկ նշանակության ուժերը, սակայն այժմ սկսել են դրանցով զինել նաեւ պարբերական բանակի ստորաբաժանումները, հաղորդում է «Վոեննոե Օբոզրենիեն»:

ԽՍՀՄ նախկին երկրներից ինքնաձիգն ընդունված է Ադրբեջանի եւ Վրաստանի հատուկ նշանակության ուժերում: Եթե Վրաստանում, որը 3000 հրացան է ստացել, պատերազմից հետո առաքումը դադարեցվել է, Ադրբեջանը ծրագրում է «Տավոր»-ներով փոխարինել Կալաշնիկովները` իր տարածքում գրոհային հրացանի գործարան հիմնելով:

Զենքն Ադրբեջան է առաքելու պետական Israel Aerospace Industries ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ