News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դոնի Ռոստովում զինված կողոպուտ է կատարվել: Գողերի զոհ է դարձել հայ ընտանիքը: Երկուսը ծանր վիրավորված են, մեկ տղամարդ վերակենդանացման բաժանմունքում է:

Գողերը եկել են վաղ առավոյան եւ տեսնելով, որ ընտանիքը հավաքվում է, կրակ են բացել:

Ինչպես հայտնում է Life News-ը, 55-ամյա Նատալյա Լ.-ի աչքի առաջ կրակել են նրա որդու եւ ամուսնու վրա: 27-ամյա Արտակ Լ.-ն վիրավորվել է ոտքից, 55-ամյա Արմեն Լ.-ն` գլխից: 

Մինչ կինը փորձել է օգնություն ցույց տալ ընտանիքի անդամներին, գողերը խուզարկել են տունը եւ տարել 190 հազար ռուբլի եւ ոսկե զարդեր, որից հետո փախել են:

Կինը ցնցված վիճակում նույնպես հիվանդանոց է տեղափոխվել:

Գողերը ձերբակալվել են տաք հետքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ