News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանիայում ձերբակալվել են 13 վրացիներ, որոնք եղել են բնակարային կողոպուտներում մասնագիտացած հանցավոր խմբավորման անդամներ: Ձերբակալվածների շարքում կա 4 կին: 

Ըստ նախնական տեղեկության` խումբն էթնիկ քրեական մեծ խմբավորման մասն է: Բոլոր 13 կասկածյալներն էլ գտնվում են նախնական կալանքի տակ, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը:

Մայիսին Իտալիայի իրավապահ մարմինները ձերբակալել էին 35 մարդու, որոնց մեծամասնությունը Վրաստանի քաղաքացիներ են:

Ըստ լրատվամիջոցների` իտալական ոստիկանությունը բռնագրավել է առնվազն 5 կգ ոսկե զարդեր` 1 միլիոն եվրո արժողությամբ եւ 150 հազար եվրո կանխիկ:

Բացի դրանից, խուզարկության ժամանակ առգրավվել են սարքեր, որոնք կիրառվել են կողպեքների բացման ժամանակ` առանց դրանք վնասելու: Ըստ ոստիկանների` հանցագործներն «այնքան մաքուր են աշխատել», որ տուժածների 90%-ը կարծել են, որ իրենք են մոռացել փակել դուռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ