News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 18-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.58 դրամ: Սա այս տարվա ընթացքում դոլարի երկրորդ բարձր փոխարժեքն է` զիջելով միայն հունիսի 13-ին 1դոլար/416 դրամ փոխարժեքին:

Սակայն թանկացած դոլարը պահանջարկ չի վայելել` բորսայում վաճառվել է ընդամենը 600 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում հանգստյան օրերի համեմատ դոլարը թանկացել է մոտ կես դրամով: Դոլարի առքի փոխարժեքը հասել է 414.5 դրամի, իսկ վաճառքը սկսում է 416.5 դրամից:

Նշենք, որ Forex միջազգային շուկայում դոլարը շարունակում է թուլանալ եվրոյի նկատմամ` այսօր առավոտյան եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 1.27 դոլար: Ռուսական շուկայում եւս ռուբլին ամրապնդվում է դոլարի նկատմամբ` 1 դոլարը ժամը 11:30-ին միջբանկային արժութային շուկայում արժեցել է 32.1315 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ