News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Ռուսական հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Twitter-ում հերքել է իր շահույթների նվազեցման մասին տեղեկատվությունը: 

«Արդեն շատ տարիներ իմ հարկային պարտավորագրերը 1 միլիոն դոլարից պակաս չեն եղել: Մնացածը սուտ է, հերյուրանք եւ ինձ սադրելու փորձ», - իր բլոգում գրել է Սոբչակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին սպառնում է քրեական հետապնդում` հարկերը վճարելուց խուսափելու համար, քանի որ նրա շահույթները կարող էին նվազեցված լինել 10 անգամ:  Ըստ ՆԳՆ աղբյուրի տվյալների` իր հայտարարագրերում Սոբչակը հայտնել էր 5-6 միլիոն տարեկան շահույթի մասին: 1 միլիոն եվրո եւ 500 հազար դոլար կուտակելու համար, որոնք  առգրավվել էին նրա բնակարանի խուզարկության ժամանակ, Սոբչակին հարկավոր կլիներ շուրջ 10 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ