News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայտնի են դարձել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, դաժան ծեծի մանրամասներ:

«Միջադեպի մանրամասները բացահայտված են, ճշտված են միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունները, այս պահի դրությամբ 4 անձ արդեն հարցաքննվել է, նախաքննությանը հայտնի է ծեծկռտուքի ժամանակ վնասվածք հասցրածի անձը»,– այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նրա փոխանցմամբ` նախաքննական մարմինը որեւէ գործողություն չի կատարել տուժողների հետ, քանի որ բժիշկների գնահատմամբ նրանց վիճակը ծանր է, բայց նախաքննությունը շարունակվում է։

Մեր տեղեկություննրով` զինվորական բժիշկները «Հարսնաքարում» եղել են 4 հոգով, քեֆի թեժ պահին, երբ մի քիչ տրամադրությունը բարձր է եղել եւ իրենց ավելի ակտիվ են պահել, մատուցողը դիտողություն է արել, վիճաբանություն է սկսվել, որին միջամտել է ռեստորանի անվտանգության աշխատակիցը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծկռտուք է եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: NEWS.am-ի տեղեկություններով, ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն է եւ նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տեղեկություններով, նրան ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:

Հարուցվել է քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ