News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ: ՀՀ կառավարության այսօրվա` հունիսի 18-ի որոշմամբ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Նշենք, որ ըստ «ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի` ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը սկսել է մայիսի 31-ին եւ կավարտվի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը սպառելուց հետո: Օրակարգում ընդգրկված է 6 հարց` հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, ԱԺ նախագահի եւ տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն եւ կառավարության գործունեության ծրագրի հավանություն տալու հարցը:

Առայսօր չեն քննարկվել մշտական հանձնաժողովների հետ կապված հարցերը, իսկ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցերը ներառվել են ԱԺ հունիսի 20-ի նիստի օրակարգում:

Արտահերթ նիստի օրակարգում կառավարություն առաջարկել է ընդգրկել մի շարք օրենքների նախագծեր ու միջազգային համաձայնագրեր: Հարցերից մեկը լինելու է Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին առաջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ