News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուս գրող-դրամատուրգ եւ հայտնի բլոգեր Էդուարդ Բաղիրովը, որը նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր, հերթական սկանդալում է հայտնվել` իր բլոգում ցանկություն հայտնելով «պատվիրել» «Էխո Մոսկվիի» լրագրող Յուլյա Լատինինային:

Բաղիրովը զայրացել էր, որ հինգերորդ հաղորդումն անընդմեջ Լատինինան նրա մասին խոսել է իրականությանը չհամապատասխանող բառերով, ապա գրել է.  «Ի՞նչ անել նրա հետ: Գուցե պատվիրե՞լ, որպեսզի նրան կրակեին մուտքում, ինչպես Պոլիտկովսկայային»:

Այս խոսքերը բառացիորեն պայթեցրել են ռուսական բլոգոսֆերան, նշում է «utro.ru»-ն: Դրանից հետո գրողն անմիջապես որոշել է  «ձիու քայլ» անել` զարմացած հարցնելով իր ընթերցողներից. «Ընկերներ, ձեզ մոտ ընդհանրապես բացակայո՞ւմ է ըմբռնումը: Մի՞թե դուք իսկապես կարծել եք, որ ես ի վիճակի եմ պատվիրել Լատինինային»:

Դրանով Բաղիրովը չի սահմանափակվել. «Հենց առավոտվանից լրագրողները շինեցին ինձ Լատինինային կրակելու առիթով: Երկրում այլ լուրեր չկան»:

Ինչպես ասվում է  «Էխո Մոսկվիի» կայքում, ռադիոկայանի ղեկավարությունում  Բագիրովի ասածը որպես կատակ չեն ընդունում, իսկ քանի որ ներողություններ չեն հետեւել, ապա ռադիոկայանը հայտարարությամբ կդիմի Քննչական հանձնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ