News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեի գոյության մասին հայտնի է դարձել միայն նրա փակվելուց հետո: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: 

Ըստ Սաֆրաստյանի` Թուրքիայում Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեի գոյության մասին շահագրգիռ շրջանակներում ոչ ոք չի լսել: «Հետեւաբար նրա փակման հետեւանքները մեկնաբանելն իմաստ չունի: Հասարակությունը նրա մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ լրատվամիջոցները հայտնել են կառույցի փակման մասին»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտնել էր, որ Թուրքիայում փակել են Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեն: Թուրքիայում նրա պարտականությունն է եղել  թուրք-հայկական հարաբերությունների, հայկական մշակույթի, քաղաքականության, պատմության եւ հասարակական կառույցների ոլորտում հետազոտություններ իրականացնելը: Ուսումնասիրության արդյունքները պետք է ներկայացվեին հասարակությանը: 

Հանձնաժողովի կազմում եղել են Գերագույն կրթական խորհրդի 2 անդամ, Կովկասի եւ Հայաստանի թեմայով մասնագիտացած  7 գիտնականներ եւ  ոչ պետական հաստատություններում աշխատող 5 փորձագետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ