News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանակներում հունիսի 12-ին կայացած «Մաթեմատիկա» քննության միջին գնահատականը 11,6 է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

Նրա փոխանցմամբ` երեկ  հրապարակվել են  «Մաթեմատիկա»  քննության արդյունքները, իսկ այսօր տեղի է ունենում բողոքարկումը: «Մաթեմատիկայի» քննությանը մասնակցել է 8598 դիմորդ, 359 հոգի բացակայել է:

Քննակենտրոններում NEWS.am-ի անցկացրած մոնիթորինգը ցույց է տալիս, որ եղել են եզակի բողոքարկումները, որոնք հիմնականում կապված էին տեխնիկական հարցերի հետ կամ օրինակ` բողոքարկող դիմորդների մեծ մասը չեն կարողացել հաշվել «Ճիշտ է, թե սխալ» խնդրի արդյունքը եւ ստանալ ներկայացված պատասխանը:

Գայանե Մանուկյանը նշեց, որ «Մաթեմատիկայից» 20 է ստացել 77 դիմորդ, 17,5-20 միավոր ստացել է 747 դիմորդ,  13,5-17,25` 2177 դիմորդ, իսկ 7,5-13,25` 4338:  Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1336 դիմորդ:

Նշենք, որ «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական եւ միասնական քննությունը կայացել է հունիսի 12-ին: Քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 8 հազար 957 դիմորդ: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8: 

Տպել
Ամենաշատ