News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի  հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի պլանը ի սկզբանե  դատապարտված էր ձախողման, ինչը և կատարվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին, մեկնաբանելով Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար  գեներալ Ռոբերտ Մուդի հայտարարությունը դիտորդների աշխատանքը այս երկրում դադարեցնելու մասին: Սատանովսկու խոսքով, ոչ մի դիտորդ ոչինչ չի կարող  անել Սիրիայում:

«Սիրիայում քաղաքացիական պատերազմ է, որն արդեն  տեղափոխվել է ծանր շրջան:  Պետք չէ զարմանալ,  երբ  մարդկանց զայրացած ամբոխը, որոնց  հարազատներին ու մտերիմներին կոտորել են, սկսում է ձողերով ջարդել ՄԱԿ-ի ներկայացուցիչների մեքենաները, մի կազմակերպության,  որն աչք է փակում  ահաբեկիչների, մարդասպանների   գործողությունների վրա, նաև ձգտում են  հեռացնել երկրի նախագահին»,- նշեց Սատանովսկին, խոսելով տեղի բնակիչների  ՄԱԿ-ի դիտորդների վրա հարձակվելու մասին: Զրուցակցի կարծիքով, դա խիստ տրամաբանական է, հատկապես եթե  հաշվի առնենք, որ  դիտորդները եկել են այն շրջանները, որտեղ աջակցում էին  Բաշար Ասադին:

Պատասխանելով այն հարցին, ինչու է  վերջին ժամանակներում  հնչում քննադատություն  սիրիական հակամարտության երկու կողմերի հասցեին, փորձագետը  ընդգծեց, որ Սիրիայում  արդեն շատ է իր մասին հայտնում «Ալ-Ղաիդան» և այլ ահաբեկչական  խմբավորումներ, որոնց չի կարելի հաշվի չառնել: 

 «Ասադի հակառակորդները` ֆունդամենտալ իսլամիստներն են, ռադիկալները, որոնք ավելի վտանգավոր են, քան  ինքը Ասադը», - նշել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրենը:

Մեծ հաշվով, փորձագետը բնութագրում է իրավիճակը Սիրիայում հետևյալ կերպ. «Ահա կա սիրիական քաղաք: Այստեղ գալիս են սուննիները և կոտորում են  շիաներին: Հետո գալիս են  ալավիները և կոտորում են  սուննիներին: Բոլորը կոտորում են իրար:  Եվ ով-ով, բայց ՄԱԿ-ի դիտորդները այստեղ չէին կարող պարզել ոչինչ», - եզրափակեց  Սատանովսկին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, առաքելության աշխատանքը Սիրիայում դադարեցված է երկրում բռնության էսկալացիայի պատճառով: Առաքելության ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդի խոսքերով, դիտորդների  աշխատանքի  դադարեցումը հանդիսանում է  վերջին նախանշանը այն բանի, որ  ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի պլանը հակամարտության  խաղաղ կարգավորման  ուղղությամբ չի աշխատում, քանի որ  ինչպես կառավարական զորքերի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները արհամարհում են  զինադադարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ