News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եթե խելքը թռցնի եւ որոշի հարվածել Սիրիային, նա դա կանի եւ ոչ ոք նրան չի խանգարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին: Նրա խոսքով` Սիրիա ներխուժման հարցը բացառապես ԱՄՆ նախագահի վարչակազմի շահերի ոլորտում է, եւ եթե այնտեղ որոշեն, որ դա օգտակար կլինի ԱՄՆ նախագահի նախընտրական արշավի համար, Սիրիան հարվածից չի խուսափի:

«Ոչ Պենտագոնի ղեկավար Պանետան, ոչր որեւէ այլ մեկը ի վիճակի չեն տարհամոզել Օբամային եւ նրա զինակիցներին ետ կանգնելու մտածած խաղից»,-նշեց նա:

«ԱՄՆ-ն իրականում արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին, չունի. ամեն ինչ կապված է ներքին քաղաքականության հետ: Այնտեղ կարեւոր են նախագահի ընտրությունները, Սենատի քվեարկությունը, մնացածը մանր գործ է: ԱՄՆ-ն չունի արտաքին քաղաքական մարտավարություն, երկարաժամկետ ռազմավարություն, բոլոր որոշումներն իրավիճակային բնույթ են կրում` չենթարկվելով որեւէ տրամաբանության, եւ դա քաոս է ստեղծում»,-ընդգծեց փորձագետը: Իրականում, ըստ փորձագետի, Ասադի տապալումը Վաշինգտոնի շահերի ոլորտում չէ:

«Այսօր ոչ ոք ի վիճակի չէ բացատրել, թե ինչու է ԱՄՆ-ին պետք մեջտեղից հանել Սիրիայի նախագահին: Ասադը միակն է, որի հետ հնարավոր է պայմանավորվել ահաբեկչության, ռադիկալիզմի դեմ պայքարի հարցերում: Հավանաբար, այստեղ գործի են դրվում ամերիկացի առանձին գործիչների շահերը, քանի որ կոռուպցիան ոչ ոք դեռ չի վերացրել»,-նշեց Սատանովսկին` հստակեցնելով, որ նկատի ունի Վաշինգոտնի կողմից Ասադի իրական հակառակորդների շահերին ծառայելու հանգամանքը:

«Խոսքը Սաուդյան Արաբիայի, Կատարի  եւ այլնի մասին է, որոնց Ասադը տհաճություններ է պատճառել եւ  որոնք հետաքրքված են արմատական իսլամի հակառակորդի վերացմամբ»,-նշեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ