News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում` երեկ հունիսի 17-ին ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները Գյումրիի իր տանը կախված վիճակում հայտնաբերել են 53-ամյա Սուրիկ Հովհաննիսյանի մարմինը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Գյումրի քննչական բաժնից:

Ինքնասպանությունից առաջ Սուրիկ Հովհաննիսյանը գրություն է թողել, որում նշել է, որ իր այս քայլի համար ոչ մեկին չմեղադրեն:

Հարցին, թե ո՞րն է եղել նման քայլի պատճառը, քննչական բաժնից հավելյալ տեղեկություններ չհաղորդեցին ընդամենը նշեցին, որ փաստի առթիվ Շիրակի մարզի ոստիկանության Գյումրիի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

NEWS.am-ի աբղյուրների փոխանցմամբ, ինքնասպանություն գործած քաղաքացին տաքսու վարորդ է աշխատել: Նրա կինն ու որդին նրանից հեռացել են եւ  մեկնել Ռուսաստան: Ըստ ամենայնի, նա միայնությունից եւ կենցաղային դժվարություններից ելնելով է դիմել ինքնասպանության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ