News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ ինքը ներկայացնում է մերձավորարեւելյան կնոջ կերպարը` ժամանակակից հասարակության մեջ:

Հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում Քիմը պատմել է, որ իր շոուն դժվար թե այդքան սիրված ու հայտնի լիներ, եթե ինքն ու իր քույրերը նման լինեին նիհար մոդելների:

«Կարծում եմ, որ մեր հայտնիության պատճառն այն է, որ մենք տարբեր արտաքին տեսք ու սեւ մազեր ունենք: Կարծում եմ դա է մեր հաջողության բանաձեւը»,-ասել է Քարդաշյանը:

«Երբ եկավ Ջենիֆեր Լոպեսի ու Սալմա Հայեքի հայտնիության ալիքը, բոլոր այդ գեղեցիկ լատինամերիկուհիների, նրանք բոլորն ինձ դուր եկան, բայց ես մտածեցի. «Իսկ որտեղ են Մերձավոր Արեւելքի կանայք»: Մենք գրավեցինք այդ տեղը եւ օգնեցինք այն լայնացնել»,-հավելել է Քիմ Քարդաշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ