News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր` հունիսի 18-ին, ընդունել է Ժան-Մարք Էյրոյի կառավարության հրաժարականը եւ առաջարկել նրան նոր կառավարություն ձեւավորել:

Նշենք, որ Ֆրանսիայում հունիսի 17-ին, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում Սոցիալիստական կուսակցությունն ստացել է ԱԺ-ի 577 տեղերից 314-ը:

Սպասվում է, որ կառավարության նոր կազմը կհրապարակվի Օլանդի` G20-ի գագաթաժողովից վերադառնալուց հետո, որը տեղի է ունենում Մեքսիկայի  Լոս-Կաբոսում: Այստեղից Օլանդը կմեկնի Բրազիլիա` «ՌԻՈ+20»-ի գագաթաժողովին մասնակցելու, որից հետո միայն կվերադառնա Փարիզ:

Ֆրանսիական լրատվամիջոցները համարում են, որ նոր կառավարությունը դժվար թե շատ տարբերվի իր նախորդից, քանի որ վարչապետը եւ նրա 24 նախարարները հաղթել են ընտրություններում: Նախարարների 34 պաշտոններին կավելանան եւս 2-3 պորտֆելներ:

Կառավարություն կարող է մտնել Օլանդի նախկին ընկեր, Կոմկուսի նախկին ղեկավար Ռոբեր Յ.-ն: Բացառված չէ, որ նոր կառավարությունում տեղ ունենա նաեւ Օլանդի նախկին կինը` 4 երեխաների մայր Սեգոլեն Ռուայալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ