News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը դարձել է թագաժառանգ արքայազն` Ժնեւում նախորդ թագաժառանգ, 78-ամյա արքայազն Նաիֆի մահից հետո: Նաիֆը Սալմանի հարազատ եղբայրն էր:

Արքայազն Սալմանը 76 տարեկան է: Երկար ժամանակ նա Էր-Ռիյադ նահանգի նահանգապետն էր, եւ միայն 2011թ. դարձել է պաշտպանության նախարար:

Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է, որ ղեկավարվում է այդ երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզի որդիների եւ թոռների կողմից: Պետության մեջ ժառանագականության հարցը լուրջ խնդիր է, քանի որ միապետի ժառանգները բավական ծեր են:

Ներկայիս թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը 87 տարեկան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ