News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոյլա Կոմելկովին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանին հիշեցրել է, որ համաձայն 2008թ. երկու երկրների միջեւ ստորագրված պայմանագրի` մինչեւ Կասպից ծովի կարգավիճակի որոշումը ոչ մի հետազոտական աշխատանք չպետք է իրականացվի ծովի հատակում:

Ադրբեջնական կողմի պնդմամբ, Թուրքմենստանը, խախտելով կնքված պայմանագիրը, փորձում է սեյսմոլոգիական աշխատանքներ սկսել «Քյապազ» հանքավայրում: Ադրբեջանական կողմը դժգոհություն է հայտնել թուրքմենական կողմի վարքագծից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ