News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քիշնեւի քաղաքապետ Դորին Կարտոակեն առաջարկել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հրավիրել զբաղեցնելու Մոլդովայի նախագահի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է  «eNews.md»-ն, նման միտք նա հայտնել է  երկրի պետական կառույցներում ծաղկող կոռուպցիայի մասին քննարկումների ժամանակ:

«Սահակաշվիլին արդեն երկու ժամկետ ընտրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում, եւ այլեւս չի կարող առաջադրվել: Եվ քանի որ նա չի կարող դառնալ Վրաստանի նախագահ, թող գա Մոլդովա»,-հայտարարել է նա` ավելացնելով, որ այդ ժամանակ Մոլդովայում կանհետանա կոռուպցիան եւ կաճեն ներդրումները: «Կարգուկանոն կլինի»,-ասել է Կիրտոակեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ