News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլա Տիմոշենկոն մտադիր է միջազգային դատարաններում դատի տալ երկրի ներկա նախագահ Վիկտոր Յանուկովիչին` իրեն սպանությանն առնչություն ունենալու մեջ մեղադրելու համար: Այդ մասին հայտարարել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, արդեն այսօր Տիմոշենկոն փորձառու իրավաբանների թիմ է հավաքում, որոնք տարբեր երկրներում կներկայացնեն իր շահերը: Նրա փաստաբանը չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրների դատարաններ է դիմելու Ուկրաինայի նախկին վարչապետը:

Նման նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Յանուկովիչի այն հայտարարությունը, թե Տիմոշենկոն, հնարավոր է, առնչություն ունի պատգամավոր Եվգենյա Շչերբանիայի 1996-ին տեղի ունեցած սպանությանը: Յանուկովիչն այդ մասին հայտարարել է ամերիկյան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ