News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Երեւանի վարչական շրջանների շարքում մայիսին համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշենը, Ավանը եւ Արաբկիրը:

Այսօր` հունիսի 18-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդարակցությունում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետեւողական աշխատանքի ամրագրումը:

Անդրադառնալով ապօրինի շինարարության մասով գրանցված ցուցանիշներին, քաղաքապետը նկատել է, որ թեեւ գնահատման այս բաղադրիչով պատկերը համեմատաբար բավարար է, այդուամենայնիվ հանձնարարել է առավել հետեւողական ու խիստ լինել ապօրինի շինությունների կառուցման կանխարգելման, դրանց հայտնաբերման ու անհապաղ ապամոնտաժման հարցում:

Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաեւ քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություններ եռաստիճան կառավարման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքներին ընդգծելով, որ հատկապես վերջինի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ դեռ բավականին անելիք կա:

Վերջում քաղաքապետը նաեւ հիշեցրել է, որ ինչպես եւ խոստացվել էր, արդեն հուլիսին վարչական շրջանների աշխատանքի գնահատման եւ վերլուծության ցուցանիշների կիսամյակային ամփոփման արդյունքներով  լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների եւ նրանց աշխատակազմերի համար  կկիրառվեն խրախուսման մեխանիզմներ, ինչն իր հերթին արդյունավետ խթան կհանդիսանա նաեւ մյուսների համար:

Տպել