News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնանցք գյուղի բնակիչ, 14 տարեկան Արտյոմ Վարդանյանը, ով հունիսի 17-ին պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել իրենց տան նկուղում, տան միակ տղան է եղել. նա ունի իրենից փոքր մեկ քույր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնանցքի գյուղապետ Լեւիկ Աբգարյանը, ով երեկ առավոտյան է այցելել նրանց:

«Այնտեղ տեղում իրենց մոտ եմ լսել, որ 15-20 օր առաջ էլ է փորձել ինքնասպանություն գործել համակարգչի պատճառով: Բայց համակարգիչը հաստատ 7-10 օր առաջ են գնել»,- նշեց գյուղապետը:

Հարցին, թե է առհասարակ հաճախ է նման պահանջներ ներկայացրել, նա արձագանքեց. «Չէ, այդպես չէի ասի, խելոք երեխա էր: Թե ինչ է կատարվել չգիտենք: Ճիշտ է ուսման հետ մեծ սեր չի ունեցել, բայց վատ բան չեմ լսել»: Գյուղապետից նաեւ տեղեկացանք, որ տղայի ընտանիքը սոցիալապես նորմալ պայմաններում է ապրում, հայրը պարբերաբար մեկնում է  արտագնա աշխատանքի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 17-ի առավոտյան, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Լեռնանցք գյուղում: Առավոտյան ժամը 8-ի սահմաններում, Լեռնանցքի բնակիչ, 14 տարեկան Արտյոմ Արսենի Վարդանյանը պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել իրենց տան նկուղում: NEWS.am-ի տեղեկություններով, 14-ամյա տղան կատարվածի հետ կապված որեւէ գրություն չի թողել, սակայն նա ինքնասպանության նմանատիպ մի փորձ էլ կատարել էր 15-20 օր առաջ: Այն ժամանակ իր այդ քայլը տղան պատճառաբանել էր համակարգիչ ունենալու ցանկությամբ: Ծնողները գնել էին համակարգիչը, իսկ թե ինչ է ցանկացել ունենալ տղան այս անգամ, դեռեւս պարզ չէ: Կատարվածի առթիվ ոստիկանության Լոռիի մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ