News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռնուհին` Կարինե Պողոսյանը հրաժարականի դիմում է  ներկայացրել Արտաշատ քաղաքի Արարատ Գոլեցյանի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան N1 հիմնական դպրոցից:

Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անահիտ Վարդանյանը, ով Երեւանից է գործուղվել Արարատ Գոլեցյանի անվան N1 հիմնական դպրոց: Ավելին` նախկինում դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ:

NEWS.am-ը զրուցեց Անահիտ Վարդանյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը: Հարցին, թե ազգակցական կապեր ունի՞ Կարինե Պողոսյանի կամ Հովիկ Աբրահամյանի հետ, նա պատասխանեց, որ որեւէ ազգակցական կապ չունեն:

Փորձեցինք զրույցել նաեւ Կարինե Պողոսյանի հետ, սակայն նա 4 օր շարունակ չի պատասխանում հեռախոսազանգերին:

Տպել
Ամենաշատ