News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր կայքում հրապարակել է «Ցպահանջ արդարադատություն» վերնագրով հոդված, որտեղ ասել է, որ եթե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը մտնի Ազգային ժողով, ինքը կողմ կքվեարկի:  Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Մինչ այժմ հասարակական-քաղաքական դաշտում «ռասկռուտկա» էր արվում այն տեսակետը, որ Օսկանյանը պոտենցիալ քաղհալածյալ է: Իրադարձությունների հետագա զարգացումից կախված` Օսկանյանը կարող էր արժանանալ նույնիսկ քաղբանտարկյալի վեհ ու բարձր կոչմանը: Նիկոլ Փաշինյանը իր հոդվածում մանրակրկիտ բացատրել է, թե ինչու է պատրաստվում կողմ քվեարկել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն եւ հնարավոր կալանավորմանը` այդպիսով կանխելով Օսկանյանից երբեւէ քաղբանտարկյալ «ստանալու» եւ Մարտի 1-ի էջը ընդմիշտ փակելու բոլոր փորձերը: Իսկ տվյալ իրավիճակում Օսկանյանը ավելի շատ հավաքական կերպար է, քան` անհատ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ