News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Microsoft-ը ներկայացրել է իր առաջին պլանշետային համակարգիչը` Microsoft Surface-ը: Ներկայացված են եղել  Microsoft Surface-ի երկու մոդելներ` Windows RT եւ  Windows 8 Pro օպերացիոն համակարգերով:

 Windows RT-ով մոդելը հագեցված է ARM- Nvidia պրոցեսորով, microSD հիշողությամբ, USB 2.0-ով, HDMI-ով եւ  21,5 վտ/ժ մարտկոցով: Սարքի հաստությունը 9,3 մմ է, քաշը` 676 գ: Համակարգիչը հասանելի կլինի ներդրված 32 կամ 64 գբ հիշողությամբ: Նրա համալրման մեջ է մտնում նաեւ  Microsoft Office Home & Student 2013 RT-ը:

Windows 8 Pro-ով երկրորդ մոդելը հագեցված է Intel Core պրոցեսորով, microSDXC հիշողության քարտով, USB 3.0-ով եւ  Mini DisplayPort-ով: Այս մոդելում մարտկոցի հզորությունը  42 վտ/ժ է: Հաստությունը  13,5 մմ է, քաշը` 903 գ: Մոդելը կվաճառվի 64 կամ 128 գբ հիշողությամբ:

Պլանշետն ունի տակդիր, որը փակված վիճակում կորպուսում է գտնվում: Այն թույլ է տալիս սարքն անկյան տակ սեղանին դնել: Որպես աքսեսուար կառաջարկվի Touch Cover ստեղնաշարը, որի հաստությունը 3 մմ է, այն միաժամանակ էկրանը պաշտպանող շերտի դեր կկատարի: Համակարգչին միացումն իրականացվում է մագնիսի օգնությամբ: 

Touch Cover ստեղնաշարն ունի զգայուն  ստեղներ, որոնք գրանցում են մատների ճնշումը:  Բացի Touch Cover-ից, Microsoft-ն առաջարկել է նաեւ Type Cover ստեղնաշարը մեխանիկական ստեղներով: Նրա հաստությունն է 5 մմ:

Microsoft Surface-ը Windows RT-ով նախատեսվում է վաճառքի հանել Windows 8-ի հետ: Windows 8 Pro մոդելը նախատեսվում է թողարկել 3 ամիս անց` առաջին մոդելի թողարկումից հետո:  Windows 8-ի RTM տարբերակի թողարկումն սպասվում է հուլիսին, իսկ նոր օպերացիոն համակարգը հասանելի կլինի օգոստոսին, հայտնում է  CNwes-ը:

Microsoft-ում պլանշետների կոնկրետ արժեքը չեն ասել` խոստանալով դա անել նախքան վաճառքն սկսելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ