News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շրջանառվող լուրերի համաձայն, նախորդ շաբաթ Արցախում հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք բավականին երկար զրուցել են ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների շուրջ: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Նույն լուրերի համատեքստում, ակտիվ խոսակցություններ են գնում այն մասին, որ Քոչարյանը Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ այս ընտրությունները պետք է լինեն ամենաժոդովրդավար ընտրությունները Արցախում, եւ որ բոլոր քաղաքական ուժերն էլ Սահակյանի կողքին կլինեն այնպես, ինչպես որ հարկն է: Դաշնակցությունը` վառ օրինակ: Միեւնույն ժամանակ խոսք է  գնում այն մասին, որ Սեդրակիչը Բակոյի հետ քննարկել է նաեւ Արցախում նախատեսված ներդրումային ծրագրերի հարցն ու ակնարկել, որ այս տարի հատկապես ՌԴ-ից ու ԱՄՆ-ից շատ ավելի լուրջ գործարարներ են ոտք դնելու Արցախ:

Այս հանդիպման վերաբերյալ «ՉԻ»-ն փորձեց պարզաբանումներ ստանալ երկու կողմից էլ, որոնք էլ, ըստ էության, ոչ հերքեցին, ոչ հաստատեցին ստացված տեղեկությունը: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Ես այդ հանդիպման հետ կապված տեղեկություններ չունեմ: Ավելին, մի բանի օր է, ինչ Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս է գտնվում, բայց նրա վերադարձից հետո ես կփորձեմ ճշտել այդ տեղեկությունը»: Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ իր հերթին նկատեց. «Ես չեմ կարող ասել, այս ընթացքում նման հանդիպում եղել է, թե՞ ոչ, բայց մայիսի 9-ին Արցախում տեղի ունեցած միջոցաոումների ժամանակ մի շարք պաշտոնյաների հետ միասին Արցախում էր գտնվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ այդ ընթացքում շատ հնարավոր է, որ նրանք զրույցի բռնված լինեին տարբեր թեմաների շուրջ, բայց պարտադիր չէ, որ այն վերաբերեր գալիք նախագահական ընտրություններին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ