News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թեհրանն ամբողջովին պետք է կատարի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի եւ ԱԷՄԳ-ի Կառավարման խորհրդի առաջադրած պարտավորությունները, ինչպես նաեւ համագործակցի ԱԷՄԳ-ի հետ բոլոր մնացած հարցերում: Այդ մասին ասվում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել էր մեքսիկական Լոս Քաբոսի երկկողմ հանդիպման արդյունքների համաձայն, որը նրանք անցկացրել էին «քսանի» գագաթաժողովից առաջ: Փաստաթղթում ասվում է, որ  երկու երկրների առաջնորդները  «շփման կետեր» շատ են գտել բազմաթիվ միջազգային հարցերի հետ կապված:  

«Ընդունում ենք Իրանի իրավունքը խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում, համաձայն ենք, որ նա պետք է լուրջ ջանքեր գործադրի իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային վստահությունը վերականգնելու համար: Դրա համար Իրանը պետք է ամբողջովին կատարի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի եւ ԱԷՄԳ-ի Կառավարման խորհրդի առաջադրած պարտավորությունները, ինչպես նաեւ համագործակցի ԱԷՄԳ-ի հետ բոլոր մնացյալ հարցերում», - նշվում է փաստաթղթում, որտեղ նաեւ հույս է հայտնվում Մոսկվայում «վեցյակի» բանակցություններն Իրանի հետ հաջողությամբ պսակվելու  վերաբերյալ:

Ինչպես հայտնում է «Իզվեստիան», քննարկվել են նաեւ երկկողմ հարցեր: Բարաք Օբաման Պուտինին վստահեցրել է, որ Ջեքսոն-Վենիկի ուղղումն ԱՄՆ-ի վարչակազմի ձեռքբերումներից մեկն է:  «Մեր ապրանքաշրջանառությունը գտնվում է ավելի ցածր մակարդակի վրա, քան կարող էր լինել», - կարծում է Օբաման:

Իր կողմից Պուտինը շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերոջը ԱՀԿ ընդգրկվելու հարցում Ռուսաստանին աջակցելու համար: «Վստահ եմ` դա կնպաստի մեր տնտեսական կապերի զարգացմանը», – ընդգծել է ռուսական պետության ղեկավարը:
Նախագահները խոսել են նաեւ ԿԺԴՀ-ի խնդրի մասին, Աֆղանստանում ահաբեկչության եւ թմրավաճառքի դեմ պայքարի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ