News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Արծաթե անձրեւ» ռադիոկայանը հունիսի 18-ի երեկոյան հանձնել է «Արծաթե հողաթափեր» մրցանակը, որը շնորհվում է  ամենակասկածելի ձեռքբերումների համար:  

2012 թվականի դափնեկիրների շարքում են եղել պատրիարք Կիրիլը, ոըր «Արծաթե հողաթափեր» է ստացել «Մինչեւ արմուկները հրաշքների մեջ» անվանակարգում  «ժամացույցի  սուրբ անհետացման» համար:

ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մրցանակ է ստացել «Քայլ էշով կամ քարոզչության իմիտացիա» անվանակարգում` «ընտրողների հետ դաժան վարվելու համար» ձեւակերպմամբ:

 Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին տվել են «Արծաթե հողաթափեր» «Հիանալի վեցյակը կամ Ապոկալիպսիսի հեծյալները» անվանակարգում: 
Համասեռամոլության քարոզչությունը անչափահասների շրջանում օրենքն արգելող Վիտալի Միլոնովն ստացել է «Արծաթե հողաթափեր» «Էհեhեյ, գեյ, խփի'ր» անվանակարգում: 

Մրցանակներ են շնորhվել նաեւ «Իզվեստիայի» նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Մամոնտովին եւ «Ռոսիա» հեռուստաալիքի  լրագրող  Արկադի Մամոնտովին:

Դափնեկիրների ցուցակում է եղել նաեւ Թոլիբջոն Կուրբոնխոնովը` 2012 թվականի ձմռանը համացանցում հայտնված երգի կատարողը, որը գովերգում էր Վլադիմիր Պուտինին:

2012 թվականին «Արծաթե հողաթափեր» մրցանակը շնորհվել է 16 անգամ: Արարողությունը ուղիղ եթեր էր հեռարձակվել YouTube-ով: Արարողության հաղորդավարներն են եղել Քսենիա Սոբչակը  եւ Միխայիլ Շացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ