News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեքսիկայի Լոս Կաբոսե քաղաքում հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Փառք աստծո, մենք չունենք որեւէ խնդիր, եւ ցանկացած ծագող խնդրի վրա անմիջապես ուշադրություն ենք դարձնում եւ արագ լուծում այն, մեր հարաբերությունները զարգանում են արագ», - ընդգծել է Պուտինը:

Իր հերթին Էրդողանը հայտնել է իր գոհունակությունը Մեքսիկայում Պուտինի հետ հանդիպումից:

«Մենք կարող էին հանդիպել Սանկտ- Պետերբուրգում, բայց լավ է, որ օգտվեցինք այստեղ հանդիպելու հնարավորությունից », - ասել է Թուրքիայի վարչապետը:

«Ուրախալի կլինի, եթե քննարկենք ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլեւ` տարածաշրջանային համագործակցությունը », - ավելացրել է Էրդողանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ