News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, հունիսի 18-ին, բնակիչներից ահազանգեր են ստացվել օձեր նկատելու մասին:

Մասնավորապես օձեր են նկատվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշավան թաղամասում եւ Երեւանի Անտառային փողոցի թիվ 158/1 շենքում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը:

Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Նույն օրը,  ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի  Բերդ քաղաքի Թումանյան թիվ 10 տան բնակիչներն օձ են նկատել:

Դեպքի վայր է մեկնել Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն օձը հայտնաբերել եւ տեղափոխել են անվտանգ տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ