News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Դաղլըջայի շրջանում տեղակայված թուրքական զորամիավորումների վրա հունիսի 19-ի վաղ առավոտյան PKK-ի զինյալները 3 տարբեր կետերից համաժամանկյա հարձակում են իրականացրել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` հարձակման հետեւանքով սպանվել է 8 թոուրք զինվորական, վիրավորվել` 15-ը:

Թուրքական զինված ուժերին անմիջապես օգնության են հասել շրջակա շրջաններում գտնվող հատուկ նշանակության զորքերը` ռազմական ուղղաթիռների աջակցությամբ: Հիշյալ շրջանում շարունակվում են բախումները:

Դաղլըջայի շրջանում նմանատիպ խոշոր հարձակում տեղի էր ունեցել 2007-ի հոկտեմբերի 21-ին: Այդ ժամանակ սպանվել էր 12 թուրք զինվորական:

Նշենք, որ օրեր առաջ թուրքական հետախուզությունը տվյալներ էր ստացել, որ PKK-ի ղեկավարությունը քուրդ զինյալներին հրահանգել է խոշոր գործողություն իրականացնել թուրքական զինված ուժերի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ