News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նոր արտակարգ դեպք է գրանցվել Ղազախստանի` Չինաստանի հետ սահմանային ուղեկալներից մեկում: Ինչպես հաղորդում է երկրի Ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունը, 11 սահմանապահներ ինքնակամ, առանց զենքի փախել են ուղեկալից:

Հաղորդագրության համաձայն, արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունիսի 18-ի վաղ առավոտյան: Փախուստի դիմածներին փնտրում են սահմանապահ ծառայությունը, ոստիկանությունը եւ ազգային անվտանգության կոմիտեն:

Ուղեկալի պետը սկզբում փորձել է ինքնուրույն կազմակերպել զինվորականների որոնումը, իսկ տեղի ունեցածի մասին հրամանատարությանը տեղյակ է պահել միայն հունիսի 18-ի երեկոյան:

Ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Ենթադրվում է, որ ինքնակամ ուղեկալը լքելու պատճառը ոչ կանոնադրական հարաբերություններն են եղել, գրում է «Նովի ռեգիոնը»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում սա արդեն երկրորդ արտակարգ դեպքն է Ղազախստանի սահմանապահ զորքերում: Մայիսի վերջին զինվորական ուղեկալում հայտնաբերվել էին 14 սահմանապահների այրված մարմինները: Նրանց սպանության մեջ կասկածվում է այդ ուղեկալի միակ կենդանի մնացած զինծառայողը` զինվոր Վլադիսլավ Չելախը:

Չելախի ծնողները, ինչպես նաեւ հասարակության մի մասը կասկածում են այդ վարկածի ճշմարտացիությանը, թեեւ հեռուստատեսությամբ ցուցադրվել է զինվորի ինքնախոստովանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ