News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պակիստանում ոստիկանության հրամանատարությունը հրահանգել է ոստիկաններին անհապաղ դիետա սկսել եւ նիհարել:

Հրահանգի համաձայն, Փենջաբի նահնագի 175 հազար ոստիկաններից ոչ մեկի իրանի հաստությունը չպետք է 96,5 սմ-ից ավելի լինի:

Այս չափանիշին չհամապատասխանող ոստիկաններին կազատեն աշխատանքից:

Գիրությամբ տառապող ոստիկանները, ըստ ղեկավարության, ծառայության ընթացքում շատ անարդյունավետ են գործում: Նրանք չեն կարողանում օպերատիվ արձագանքել իրավիճակին եւ հետապնդել հանցագործներին:

Գիրության խնդիրը լուծելու համար ոստիկաններին մեկ ամիս ժամանակ են տվել: Այդ ընթացքում նրանք պետք է այցելեն սպորտային սրահներ, ճիշտ սնվեն, զբաղվեն վազքով եւ փոխեն իրենց կենսակերպը, եթե, իհարկե, ցանկանում են պահպանել աշխատանքը, գրում է «ԱիՖ»-ը:

Փենջաբի նահանգի իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլլահ Հազանֆորի տվյալներով, ավելորդ քաշ ունեն ոստիկանների գրեթե կեսը, իսկ Ռավալինդի քաղաքում գիրությամբ տառապում է ոստիկանների 77 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ