News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 27
USD
447.17
EUR
479.19
RUB
7.04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտողարությունը հունիսի 13-ին հայերի անհանգստությանն ի պատասխան գրված նամակում կրկին հարկ եղածի պես չի դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բռնության սրացումը: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Պատասխանն ուղղված է եղել Հայ դատի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանի նամակին, որում մտահոգություն էր հայտնվել հունիսի 4-6-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ գրոհների կապակցությամբ, որոնց արդյունքում 8 զինվոր զոհվել, շատերը վիրավորվել էին: ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպական եւ եվրասիական գործերով օգնական Ֆիլիպ Գորդոնը, Հիլարի  Քլինթոնի անունից պատասխանելով, «խոր ափսոսանք է հայտնել կյանքերի այդ անիմաստ կորստի կապակցությամբ» եւ նշել, որ «Միացյալ Նահանգները կողմերին կոչ են արել զերծ մնալ ուժի կիրառումից եւ կամ սպառնալիքներից»:

«Մենք առաջվա նման խորապես անհանգստացած ենք Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարության նկատմամբ այս շարունակվող արհեստական անկողմնակալությունից, որը բազմիցս սպառնալիքների միջոցով ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու միջազգային կոչերի նկատմամբ,- հայտարարել է Քեն Խաչիկյանն ու հավելել. «Այս անգամ ճակատային գծում 8 զինվորներ էին զոհվել, ինչը հանդգնաբար կատարվել էր պետքարտուղար Քլինթոնի տարածաշրջան այցի ժամանակ: Դեռ քանի մարդ պետք է զոհվի, որպեսզի ԱՄՆ-ի  եւ միջազգային հանրության կողմից նախատինք հնչի Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ բռնությունների հասցեին»:

Մեկնաբանելով Հայ դատի գրասենյակի անհանգստությունը Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ` Գորդոնը նշել է, որ  «ԱՄՆ-ն դիտարկում է տարածաշրջանում անվտանգության աջակցության հարցը, որպեսզի երաշխիք լինի, որ այն չի խաթարի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ջանքերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել