News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անխղճություն է հայրենիքի դավաճանության մեջ մեղադրել մարդուն, ում հասանելի չեն գաղտնի փաստաթղթերը: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը` մեկնաբանելով ադրբեջանցի նախկին ռազմագերիների շուրջ ստեղծված իրավիճակը եւ նրանց տեւական ժամանակով դատապարտելու փաստերը:

«Ցավոք, դա փաստ է, որ հայերի ձեռքում հայտնված ադրբեջանցի ռազմագերիները նախընտրում են անցնել երրորդ երկրներ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ իրավապահները կոպտագույն սխալներ են թույլ տվել հայկական գերության մեջ եղած մարդկանց նկատմամբ, հատկապես շարքային կազմի»,- ասելէ  Ջաֆարովը:

Նշենք, որ հունիսի 15-ին ռազմագերի Մամեդբաղիր Թալիբօղլու Ախունդզադեն ուղարկվել է երրորդ երկիր: Նա շփման գիծն անցել էր հունվարի 23-ին, որից հետո բազմիցս հայտնել էր երրորդ երկիր տեղափոխվելու իր ցանկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ