News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գրող Սալման ռուշդին, որի վրա ֆետվա է դրված, այսօր` հունիսի 19-ին դարձավ 65 տարեկան: Այն, որ նա դեռ կենդանի է, մեծ ձեռքբերում կարելի է համարել, քանի որ նա մահապատժի է դատապարտվել «Սատանայական բանաստեղծություններ» գրքի համար, որը գրել է 1998 թվականին:

Ֆետվան նրա վրա դրել է Իրանի այաթոլլա Խոմեյնին, նրա մահից հետո այդ դատավճիռը շարունակում է մնալ ուժի մեջ:

Շուրջ 10 տարի հետապնդվող գրողը թաքնվել է իսլամիստներից եւ ստիպված է եղել ապրել Մեծ Բրիտանիայում, վարելով ընդհատակյա կյանք եւ անընդհատ փոխելով բնակության վայրը:

Արդյունքում ռուշդին տեղափոխվել է ԱՄՆ, բայց հայտնի գրողի կյանքը շարունակում է վտանգի տակ մնալ: Այդուհանդերձ, Ռուշդին վերջին 10 տարում 4 անգամ ամուսնացել է, պարբերաբար դուրս է եկել ընդհատակից եւ անգամ նկարահանվել «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմում, որտեղ խաղացել է հենց իր` գրող Ռուշդիի դերը:

Ռուշդին հնդկական հարուստ մահմեդական ընտանիքից է, ով չի հրաժարվում իր հավատքից, սակայն հանդես է գալիս նորացված ու ժամանակակից իսլամի օգտին, որը համարժեք կլինի 21-րդ դարի իրողություններին: Իրեն հետեւող մարդկանց նա անվանում է իսլամի կողոպտիչներ:

Ռուշդիի գրքերն արգելված են ոչ միայն Իրանում եւ Հնդկաստանում, այլեւ Եգիպտոսում, Սուդանում, Սաուդյան Արաբիայում եւ մի շարք այլ երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ