News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-20-ին Բրյուսելում կմեկնարկի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Բանակցություններին մասնակցելու նպատակով Բրյուսել կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցային ուղղություններին առնչվող հարցեր:

Պատվիրակություն կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների, էներգետիկայի եւ բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, արդարադատության նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ