News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի արտգործնախարարությունը պատասխանել է Կասպից ծովի «Քյափյազ» հանքավայրի առնչությամբ Ադրբեջանի բողոքին:

«Դեռեւս 2012թ. հունիսի16-ին ադրբեջանական կողմին պաշտոնական կարգով, այդ թվում Ադրբեջանի ԱԳՆ դիվանագիտական ներկայացուցչություն նոտա ուղարկելու միջոցով, վճռական բողոք էր հայտնվել Կասպից ծովի տարածքում Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունեցող գիտահետազոտական աշխատանք կատարող քաղաքացիական նավի դեմ ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից հակադարձ գործողությունների փորձի դեմ», - ասվում է Թուրքմենստանի ԱԳ-ի հաղորդագրությունում, գրում է  «Վեստնիկ Կավկազա»-ն:

ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Ադրբեջանում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոյլա Կոմեկովը հունիսի 18-ին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ ԱԳՆ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանին հիշեցրել էր, որ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահների 2008թ. ստորագրած պայմանագրով` Կասպից ծովի հատակում մինչեւ հարցի վերջնական լուծումը գիտահետազոտական ոչ մի աշխատանք կատարել չի թույլատրվում:

Ադրբեջանական կողմի հավաստմամբ` Թուրքմենստանը, խախտելով պայմանագիրը, փորձում է սեյսմիկ աշխատանքներ սկսել «Քյափյազ» հանքավայրում: Հանդիպմանը ադրբեջանական կողմը ծայրահեղ դժգոհություն է արտահայտել թուրքմենական կողմի գործողությունների կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ