News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայում անհայտ անձը գողացել է Audi Q7 մակնիշի ջիփ ավտոմեքենան, մինչ մեքենայի սեփականատերը փրկում էր գետն ընկած կնոջը:

Միջադեպն, ըստ ռուսական լրատվամիջոցների, տեղի է ունեցել հունիսի 18-ին: Volvo S60-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ այն բախվելով եզրաքարերին ընկել է Յաուզու գետը: Վարորդը սեղմվել է մեքենայում:

Այդ պահին փողոցով անցնող անհատ ձեռներեցը, տեսնելով գետն ընկած մեքենան, կանգնեցրել է իր Audi Q7 մեքենան, դուրս եկել ու նետվել գետը` փրկելու համար Volvo-ի վարորդին եւ ուղեւորուհուն:

Նրան հաջողվել է գետից դուրս բերել միայն Volvo-ի ուղեւորուհուն, քանի որ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Մինչ տղամարդը զբաղված էր մարդկանց փրկելով, անհայտ հանցագործը գողացել է շուրջ 2,9 մլն ռուբլի արժողությամբ Audi Q7-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ