News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանն առաջարկում է ժպիտով վերաբերել իր հրաժարականի մասին խոսակցություններին, որոնք, ըստ նրա  նույնիսկ խոսակցություն կամ լուր կոչվելու իրավունք չունեն, որովհետեւ իրականության հետ, որեւէ աղերս չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արսեն Քարամյանը, հավելելով, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ:

«Ինքս համարում եմ նման լուրեր տարածողներին ուղղակիորեն չհիմնավորված ամբիցիա ունեցող մարդիկ, որոնց ամբիցիաներն ինչ-ինչ պատճառներով չեն բավարարվել` անբավարարվածության զգացողությունից ելնելով  են նման լուրեր են տարածում: Ես շարունակում եմ պաշտոնավարել եւ ինչքան ուժ եւ եռանդ ունեմ ծառայեցնելու եմ իմ գործին»,- ավելացրեց Արսեն Քարամյանը:

Տպել
Ամենաշատ