News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի Կախեթիի շրջանում դպրոցական ավտոբուս է այրվել: Տեղի փրկարարների տվյալներով, Կախեթիի դպրոցներից մեկի 21 աշակերտներ եւ 14 ուսուցիչներ մեկնում էին էքսկուրսիա:

Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, աշակերտներն ու ուսուցիչները հասցրել են լքել այրվող ավտոբուսը, որն ամբողջությամբ այրվել է: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Նախնական տեղեկություններով, մեքենայի այրվելու պատճառը էլեկտրական լարերի անսարքությունն է եղել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, «շտապօգնության» բրիգադներն ու փրկարարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ