News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Սեւանի բաժնի ծառայողները հունիսի 18-ին, ժամը 15.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 16-ամյա մի պատանու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2011 թ. ապրիլին, բաց դռնով մտնելով Սեւան քաղաքի մի բնակչուհու տնից գողացել է մարգարտե վզնոց եւ արծաթյա մատանի` պատճառելով 35 հազար դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ