News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցի  «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը   վրաերթի է ենթարկել մի երիտասարդի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.45-ի սահմաններում, «Մերսեդես Բենց  Ե-430»-ի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 78 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա Միքայել   Դավթյանին, որը տեղում մահացել է:

Նույն օրը, ժամը 13.05-ին, «Մերսեդես Բենց  Ե-430»-ի վարորդը  ներկայացել է բաժին եւ հանձնվել է ՃՏՀ քննության բաժին:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ