News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին, ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնից ոստիկանության Հրազդանի բաժնում գրություն է ստացվել, որ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մայիս ամսվա ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում անտառների պահպանության վիճակի դիտարկումներ իրականացնելու արդյունքներով հայտնաբերվել են ապօրինի հատված 22 ծառերի կոճղեր, որով պետությանը պատճառվել է 594 հազար դրամի վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ծառերից 7-ը 2011 թ. աշնանը ապօրինի հատել է 39-ամյա Հովհաննես Ղ.-ն:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ